Շիրակի մարզից հաղթող են ճանաչվել Սյուզաննա Մանուկյանը և Արմեն Սաֆարյանը

Շիրակի մարզից հաղթող են ճանաչվել Սյուզաննա Մանուկյանը և Արմեն Սաֆարյանը

Երևանում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում, կայացել են ՀՀ դպրոցականների սպարտակիադայի ծրագրով նախատեսված բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, հայտնում են Շիրակի մարզպետարանից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Երևանի հավաքական թիմերը։ Մրցումներում Շիրակի մարզից հաղթող են ճանաչվել և ոսկե մեդալներով ու գավաթներով են պարգևատրվել Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներ Սյուզաննա Մանուկյանը (55 կգ քաշային կարգ) և Արմեն Սաֆարյանը (70 կգ քաշային կարգ)։

wp-apeth