Արյան բանկի համար նոր շենք կկառուցվի

Արյան բանկի համար նոր շենք կկառուցվի

Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 14 ամիս անց կունենա արյան բանկի համար 4 հարկանի նորակառույց շենք: Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ` այսօր, առողջապահության նախարարը աշխատանքային այցով արյունաբանական կենտրոնում էր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Անահիտ Ավանեսյանը նախ ծանոթացել է տարածքին, որտեղ պետք է կառուցվի շենքը, հետո` հանդիպել արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է իրենց վերջին ձեռքբերումները`

♦ Պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարի չափի աճ` 548 մլն-ից հասնելով 1 մլրդ 699 հազարի

♦ Իտալացի մասնագետների հետ առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում (4 վիրահատություն արվել է 2021թ.-ին, 1-ը` 2022թ.-ին, 5-ը` նախատեսվում է)

♦ Արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման սարքի ձեռքբերում` Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցությամբ

♦ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ստեղծում

♦ Վերականգնողական կենտրոնի ստեղծում Իջևանում

♦ 2022թ. հրապարակված 40 գիտական աշխատանք` միջազգային հեղինակավոր ամսագրերում ու գիտաժողովներում

♦ Երիտասարդ ու որակյալ կադրերով համալրում

♦ Հիվանդության պատմության թվայնացում ( նաև 25 տարվա արխիվի)

«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանային արյունաբանական կենտրոն դառնալու ճանապարհին է»,- ամփոփելով վերջին ձեռքբերումները` նշել է Սամվել Դանիելյանը:

«Առողջապահության նախարարությունը պատրաստ է գործուն քայլերով նպաստել արյունաբանական կենտրոնի նոր ծրագրերի իրականացմանը»,- վստահեցրել է Անահիտ Ավանեսյանն ու հանձնարարել` բոլոր խնդիրները պարբերաբար քննարկել պատասխանատուների հետ ու լուծումներ գտնել:

wp-apeth