ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հորն առնչվող ընտրակաշառքի գործը

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հորն առնչվող ընտրակաշառքի գործը

Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրակաշառք տալու եւ ստանալու քրեական գործը։ Այս մասին հայտնում է news.am-ը:

Նշենք ,որ հարուցված քրեական գործն առնչվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին։ Նա այս պահին քրեական գործով որեւէ քրեադատավարական կարգավիճակ չունի։

Հիշեցնենք` Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համաձայն Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Այդ հիմնավորմամբ դատարանը խուզարկության թույլտվություն էր տվել` ընտրության օրը շտաբում խուզարկություն անցկացնելու համար։

wp-apeth