Չինաստանը վախենում է երկրորդ ալիքից. Երկրում 57 նոր դեպք է գրանցվել

Չինաստանը վախենում է երկրորդ ալիքից. Երկրում 57 նոր դեպք է գրանցվել

Չինաստանում վախենում են կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի բռնկումից: Երկրում արդեն արձանագրվել է վարկաման 57 նոր դեպք:

Հիշեցնենք, որ Պեկինի հարավում գտնվող Ֆենտայ շրջանում մտցրել են ռազմական դրություն այն բանից հետո, երբ այնտեղ տեղակայված շուկայում հայտնաբերվել է COVID-19: Երեկվանից Պեկինում կրկին ժամանակավորապես դադարեցվել են մարզական միջոցառումները:

Համաձայն worldometers-ի վերջին տվյալների՝ Չինաստանում ընդհանուր հաշվով վարակվել է 83,132 մարդ, 78,369-ը բուժվել են, 4,634-ը մահացել:

wp-apeth