Ավտոմեքենան ընկել է ջրատարը

Ավտոմեքենան ընկել է ջրատարը

Ապրիլի 7-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Շահումյան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը (մոտ 3 մ)․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել այն և մոտեցրել ավտոքարշակին:

wp-apeth