Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետ
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին նշված է կառավարության էլեկտրոնային հարթակում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- նշվում է որոշման մեջ։