Գյումրիում հայտ ներկայացրել է 10 քաղաքական ուժ

Գյումրիում հայտ ներկայացրել է 10 քաղաքական ուժ

Ավարտվեց Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների գործընթացը: Ընտրություններին կպայքարի 10 քաղաքական ուժ, որից 3-ը դաշինքներ են.

  • «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը
  • «Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինք, 20 թեկնածու, ցուցակը գլխավորում է Վարդան Սրտաշյանը
  • «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, 41 թեկնածու, Վարդևան Հակոբյան
  • « Կոմունիստական կուսակցությունը», 20 թեկնածու, Կոնստանտին Ղավազյան
  • «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, 22 թեկնածու, Հովհաննես Մարգարյան
  • «Հայրաքաղաք» դաշինքը, 28 թեկնածու, Լևոն Բարսեղյան
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 40 թեկնածու, Հովհաննես Հարությունյան
  • Հայաստանի Հանրապետական կուսակցություն, 33 թեկնածու, Արտյոմ Ղուկասյան
  • «Թասիբով» դաշինք, 22 թեկնածու, Կարապետ Պողոսյան
  • «Ապրելու երկիր» կուսակցություն, 22 թեկնածու, Կարեն Մալխասյան

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը։

wp-apeth