Ծեծկռտուք՝ Ազգային ժողովում. կադրեր միջադեպից

Ծեծկռտուք՝ Ազգային ժողովում. կադրեր միջադեպից

Ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել  անվտանգության աշխատակիցների և ընդդիմադիր պատգամավորների միջև, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Armlur.am  կայքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ քաշքշում միմյանց:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների էր հրավիրել պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար և նիստն ընդմիջել 20 րոպեով:

wp-apeth