ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում

ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում

Օգոստոսի 19-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Գյումրիում, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 109 արձանագրություն, իսկ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 մեքենա։ Եվս 13 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 9-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 1 վարորդ մեքենան վարում էր հանդիպակաց ուղղությամբ, իսկ 45-ը ամրակապված չէին։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում:

 

wp-apeth