Ավազակային հարձակում Երևանում

Ավազակային հարձակում Երևանում

Մայիսի 29-ին, գիշերվա ժամը չորսին մոտ, ոստիկանություն էր զանգել մայրաքաղաքի Հերացու փողոցի խանութներից մեկի վաճառողը և հայտնել, որ քիչ առաջ դիմակով մի մարդ մտել է խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել ու պահանջել գումար, սակայն այդ պահին հաճախորդ է մտել, և նա փախել է, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Մեկնել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի աշխատակիցներ, նաև` փորձագետ ու շնավարժ: Ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ, պարզեցին, որ ավազակային հարձակումը կատարել էր մայրաքաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 9-ին նա հայտնաբերվեց Արցախի փողոցում, բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք և ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth