Հրազեն ու ռազմամթերք են հայտնաբերել

Հրազեն ու ռազմամթերք են հայտնաբերել

Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկեցին մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով ու կարճեցված փողով հրացան, 16 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ, հրացանի գոտի, ծաղկամանով կանեփանման բույս, կանեփի սերմի հատիկներ, կաթուցիչներ ու հոգեներգործուն դաղահաբեր: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth