Աղդամում ադրբեջանցի սակրավոր է ծանր վիրավորվել

Աղդամում ադրբեջանցի սակրավոր է ծանր վիրավորվել

Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից, 1983 թ․ ծնված Միրզաև Էլմադդին Թոֆիգ օղլուն (Mirzəyev Elmaəddin Tofiq oğlu) Աղդամի շրջանում սակրավորական աշխատանքներ իրականացնելիս հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է։

Razm.info-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը։ Նշվում է, որ գործակալության աշխատակցի ձախ ոտքն ամպուտացվել է, ինչպես նաև առկա են բեկորային բազմաթիվ վնասվածքներ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth