Օմարի լեռնանցքում ավտովթարից ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Օմարի լեռնանցքում ավտովթարից ադրբեջանցի զինծառայողներ են մահացել

Հունվարի 28֊ին Օմարի լեռնանցքում Ադրբեջանի ԶՈւ զինվորականների տեղափոխող մեքենայի վթարի հետևանքով 2 զինծառայող է մահացել։ Մահացածներն են Ռամիզ Մուսթաֆաևը (Ramiz Mustafayev) և Ալըխան Ղարագյոզովը (Alıxan Qaragözov), հայտնում է razm.info-ն:

Այս տեղեկությունը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննությունն է սկսվել։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth