Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ուսումնավարժանքներ են անցկացրել՝ կապի տարբեր միջոցների կիրառմամբ
Ռուս խաղաղապահները Ռազմական կապի մասնագետի օրվան ընդառաջ համալիր մարզումներ են անցկացրել՝ ուղղված կառավարման համակարգի կազմակերպմանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ուսումնավարժանքներին ներգրավվել են բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով՝ Լաչինի միջանցում, Մարտունիի, Մարտակերտի և ԼՂ այլ շրջաններում:
Ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներն իրականացվել են պայմանական թիրախների ուղղությամբ: Գործնական պարապմունքի ընթացքում մասնագետները համալիր առաջադրանքներ են մշակել՝ կապի տարբեր միջոցների օգտագործմամբ: