Որոնումները Հադրութում արդյունք չեն տվել

Որոնումները Հադրութում արդյունք չեն տվել
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում:
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
wp-apeth