Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ
????????????????????????????????????

Մարտի 15-ի, ժամը 14:00 դրությամբ իրականացվել է ևս Կորոնավիրուսային հիվանդության 52 հետազոտություն, որից 49-ի արդյունքը բացասական, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Հանրագումարով` այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի երեկոյան: Բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտի առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
  • Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

ՀՀ ԱՆ

wp-apeth