Կորոնավիրուս. Հայաստանում կա ևս 3 հաստատված դեպք

Կորոնավիրուս. Հայաստանում կա ևս 3 հաստատված դեպք
Coronavirus

Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն:

Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Այսօր կլինի ևս մեկ թարմացում:

ՀՀ ԱՆ

wp-apeth