Ուտե՞լ, թե՞ չուտել խոզի ճարպ
Խստաշունչ ցրտերը սկսվելուց առաջ բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կենդանական ծագման մթերքների վրա, որոնք կարող եք հեշտությամբ օգտագործել տարբեր վիրուսային հիվանդությունների պրոֆիլակտիկայի և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար:
Նմանատիպ մթերքներից մեկը խոզի թարմ ճարպն է:
Ճարպը պարունակում է մեծ քանակությամբ A, D, E վիտամիններ, ինչպես նաև կարոտին: Այն օգնում է պահպանել դիմադրողականությունը, լավացնում օրգանիզմի տոնուսը՝ հատկապես տարվա ցուրտ եղանակին:
Ճարպի վնասակարության մասին շատ լեգենդներ կան, որոնք վախեցնում են անգամ այն մարդկանց, ովքեր շատ են սիրում ճարպ:
Այսօր մենք կբացահայտենք ճարպի մասին, որոշ միֆեր:
1.Ճարպը գիրացնում է և առաջացնում է ճարպակալում
Սա բոլորովին ճիշտ չէ: Ճարպը, ինչպես և մյուս մթերքները, բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա միայն չափից շատ օգտագործելու դեպքում: Առողջ մարդկանց համար, որոնք չեն տառապում աղեստամոքսային տրակտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով, ճարպը միայն օգտակար կարող է լինել: Մարդու համար թարմ ճարպի օրական թույլատրելի չափաբաժինը 10-30 գրամ է:
2.Ճարպը չափազանց ծանր սնունդ է
Սա նույնպես միֆ է: Առողջ մարդկանց մոտ ճարպը մարսողական խնդիրներ չի կարող առաջացնել: Այս մթերքը աներևակայելի օգտակար է մեր օրգանիզմի համար, քանի որ այն հալվում է մեր մարմնի ջերմաստիճանից: Պետք է ասել, որ այն հակացուցված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն լեղապարկի հետ:
3. Ճարպը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին
Ինչպես յուրաքանչյուր ծագման մթերք, ճարպը ևս պարունակում է խոլեստերին, բայց ոչ վախեցնող քանակության: 100 միլիգրամ ճարպը պարունակում է 70-100 միլիգրամ խոլեստերին:
Համեմատության համար ասենք, որ 100 գրամ տավարի երիկամը պարունակում է 1126 մգ խոլեստերին: Սակայն եթե դուք օգտագործել եք այնպիսի մթերք, որը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, անհանգստանալու կարիք չկա:
Բժիշկները վաղուց ապացուցել են, որ մարդու արյան մեջ և հյուսվածքներում խոլեստերինի քանակությունը շատ քիչ է կախված նրա օգտագործած սննդից:
Խոլեստերինի նյութափոխանակությունը շատ ավելի կարևոր է: Մարմինը պետք է ստանա առավելագույն չափով օգտակար նյութեր և դրանք ճիշտ վերարտադրի: Այս դեպքում նրան օգնում են թթուները, որոնք պարունակվում են ճարպում: Դրանք են լինոլիկ և արախիդոն թթուները:
4.Ճարպը հացի հետ շատ վնասակար է
Որքան էլ տարօրինակ է՝ սա ևս միֆ է: Այս համադրությունը չափազանց օգտակար է մեր օրգանիզմի համար: Երկուսն էլ լավ են յուրացվում այն դեպքում, երբ մարդն առողջ է: Նրանց համար, ովքեր փորձում են նիհարել, ճարպը կարող է բարի ծառայություն մատուցել, քանի որ այն էներգիայի աղբյուր է: Ճարպը բանջարեղենի հետ շատ լավ ընտրություն է դիետայի ժամանակ: