Խոզի ճարպի օգտակար հատկությունները

Խոզի ճարպի օգտակար հատկությունները

Հնէաբանները կարծում են, որ խոզի մաշկի տակ պարունակվող ճարպից` մեզ ծանոթ սալի ստացման գաղտնիքները հայտնի են եղել այժմյան Իտալիայի տարածքում 3000 տարի առաջ։ Նորագույն ժամանակներում աղի մեջ պատրաստված խոզի ճարպը, նույնն է` սալը, առավել հարգի է Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ Գերմանիայում։ Համարվում է, որ լավագույնն այն սալն է, որ դեռ չի հասցրել խտանալ, այսինքն` հյուսվածքները դեռ «ողջ» են։

20-րդ դարի 60-ականներից զտված բուսական յուղերի շուկայի ընդարձակմանը համընթաց` ետին պլան նահանջեցին կարագը, խոզի ճարպը, և այլն` որպես խոլեստերին պարունակող կենդանական յուղեր։
Սալն այն սննդամթերքն է, որն առավել չափով համապատասխանում է հին իմաստունների վաղուց ի վեր թևավոր դարձած ճշմարիտ արտահայտությանը. «ամեն մթերք կարող է ծառայել որպես դեղ կամ որպես թույն` կախված չափաքանակից»։

Սալի քիմիական բաղադրությունը

Խոզի ենթամաշկային ճարպի էներգետիկ արժեքը շատ բարձր է` 770 կկալ (100 գ հումքի մեջ)։
Հարուստ է ճարպի մեջ լուծվող A, E, D, K2 վիտամիններով, չի պարունակում թունավոր և ռադիոակտիվ նյութեր, քանի որ նպաստում է դրանց հեռացմանն օրգանիզմից։ Սալի հիմնական հարստությունը արախիդոնի ճարպաթթուն է և սելեն միկրոտարրը, ընդ որում` լավ յուրացվող։

Սելենը, ինչպես հայտնի է, ունի համակարգային նշանակություն մարդու օրգանիզմի համար։ Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում ուտել սալը սխտորի հետ, որը նույնպես հարուստ է սելենով։ Միաժամանակ կարելի է պնդել, որ սալի հետ լավ է համակցվում հում բանջարեղենը և կանաչին, հատկապես համեմը և դրա սերմը, որոնք նույնպես սելեն են պարունակում, նաև սև հացը։

Արախիդոնի ճարպաթթուն, ինչպես և սելենը, անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին. այն պարունակվում է բջիջների թաղանթում։ Սելենը և արախիդոնի թթուն հզոր հակաօքսիդանտներ են և շատ օգտակար են սրտին։
Գերմանացի գիտնականները նույնիսկ խորհուրդ են տալիս ուտել օրը 15-20 գ սալ։
Խորհրդային ժամանակներում Պոլիտբյուրոյի բոլոր անդամները պարտադիր պետք է ուտեին օրը 15-20 գ սալ։ Ինֆեկցիոնիստ բժիշկները կարծում են, որ սալը, ի տարբերություն մսեղենի և ձկնեղենի, չի պարունակում վնասատու միկրոօրգանիզմներ։

Արախիդոնի ճարպաթթու
Չի պարունակվում բուսական յուղերում, անհրաժեշտ է հորմոնների գոյացման և խոլեստերինի բնականոն փոխանակման համար։ Պարունակվում է խոզի ճարպում — 2գ` 100 գրամի մեջ, կարագում — 0,2 գ, որոշ այլ կենդանական ճարպերում — 0,6 գ, ձկան յուղում- 30 գ, և ճարպ պարունակող հյուսվածքներում։ Օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 5 գ է։
Սալը պարունակում է նաև լինոլենի, պալմիտինի և օլեինի ճարպաթթուներ, ինչի շնորհիվ իր կենսաբանական ակտիվությամբ չի զիջում բուսական յուղերին։

Խորհուրդներ, ժողովրդական դեղատոմսեր

Ի տարբերություն բուսական յուղերի` ճարպի հալման ջերմաստիճանը (130OC) բարձր է։ Ճարպի վրա խորհուրդ է տրվում տապակել սննդամթերքը։ Խորհուրդ չի տրվում հասցնել եռման ջերմաստիճանի, քանի որ ամբողջովին հալած ճարպում կուտակվում են թունավոր նյութեր, իսկ կենսաբանորեն ակտիվ նյութերը տրոհվում են։ Խստորեն հակացուցված է հալեցրած ճարպի կրկնակի օգտագործումը։

Հակացուցումներ. Շաքարային դիաբետ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, շագանակագեղձի ադենոմա, ստամոքսահյութի ցածր թթվայնություն։

Լեղամուղ. Կանոնավոր խոզի սալ ուտելու դեպքում` օրը 15-20 գրամ, կանոնավորվում է լեղապարկի կրճատման ֆունկցիան։

Վարիկոզ. Խոզի ճարպը նվազեցնում է վարիկոզի հետևանքով առաջացող ցավերը։ Անալի սալի կտորը դրեք այտուցված երակի վրա և ոչ ձիգ ամրացրեք` քնելուց առաջ, առավոտյան հանեք։

Հոդացավ. Հալեցրեք սալը, գոլ վիճակում ներմերսեք հոդերին, փաթաթեք լաթով։ Շարունակեք 5-10 օր։

wpn-zarhing