Ի՞նչ է իրենից ներկայացնում «Սորոսը». (ՄԱՍ 1)
Նախորդ շաբաթ, կիրակնօրյա պատարագից դուրս գալով, հանդիպեցի մի տղամարդու, որը ինձ բարևեց, ապա դիմեց մի խնդրանքով։ Պարզվեց իմ ընթերցողներից էր, բակում ասել-խոսել էին մերօրյա իրադարձություններից և չէին կարողացել հասկանալ՝ ով է Սորոսն ու ինչ է իրենից ներկայացնում։ Ստացվել է այնպես, որ Սորոսի մասին այսօր խոսում են շատերը, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի շատ օգտատերեր բողոքում են վերջինիս ապազգային գործունեությունից, սակայն շատ շարքային քաղաքացիներ չեն կարողանում հասկանալ՝ որը որից հետո է։ Տղամարդը խնդրեց ինձ անդրադառնալ սույն թեմային իմ հոդվածներից մեկում, ինչը և հիմա անում եմ։
Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, քանի որ հենց սրանց միջոցով է իրականացվում «սորոսի» ու նմանատիպ այլ կազմակերպությունների գործունեությունը։
Wikipedia-յում Հասարակական կազմակերպության սահմանումը տրված է հետևյալ կերպ։ Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։ Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ կառավարական կազմակերպություն եզրով և ավելի մեծ տարածում գտած՝ ՀԿ հապավմամբ։
Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են այնպիսի հասարակական խնդիրների լուծման համար, որոնք միայնակ մարդու համար անհնարին կամ դժվար է լուծել։ Այդ նպատակով համընդհանուր շահեր ունեցողներն միավորվում են և ստեղծում կազմակերպություն, որի նպատակը կարող է լինել նպաստել որոշակի հոգևոր, մշակութային, գիտական և այլ խնդիրների լուծմանը։
Հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, չունեն կայուն ֆինանսավորում։ Դրանց նախապես մշակած ծրագրերը հաստատվում և հետագայում ֆինանսավորվում են պետությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից։ Ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպություններնունեն տարբեր նպատակներ։ Նրանցից շատերը կրում են բարեգործական բնույթ, որոշները հանդիսանում են որևէ քաղաքական, կրոնական և այլ ուժերի ճակատներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ՀԿ-ները համաշխարհային զարգացման մեջ կարևոր դերակատարում են ունեցել մասնավորապես մարդասիրական օգնություն ցուցաբերելու և աղքատությունը նվազեցնելու գործում։ Ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպությունների թիվը հասնում է 10 միլիոնի։ Հասարակական կազմակերպությունները տարբերվում են իրենց ուղղվածությամբ։ ՀԿ-ի ուղղվածությունը որոշվում է իր ունեցած գործառույթներով, որոնք կարող են վերաբերվել մարդու իրավունքներին, առողջության բարելավմանը և այլն։ Հասարակական կազմակերպություններն ըստ իրենց կատարած աշխատանքի շրջանակների լինում են տեղական, մարզային, ազգային կամ միջազգային։
Ահա հասարակական կազմակերպությունների դասական սահմանումը։ Ինչպես վերը նշվեց, հասարակական կազմակերպությունները կարող են ֆինանսավորվել պետությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից։ Սորոսը մի մարդ է, որն ունի հիմնադրամ՝ «Բաց հասարակություն» անվանումը կրող ու այդ հիմնադրամի միջոցով ֆինանսավորում է հասարակական կազմակերպությունների ամբողջ աշխարհում։
Ահա այդ կերպ նա կարողանում է միջամտել պետությունների ներքին գործերին։ Ինքն իրեն Սորոսը փորձում է ներկայացնել իբրև բարեգործ, որը պայքարում է խտրականության ենթարկված անձանց, թմրամոլների, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների շահերի պաշտպանության համար։ Սովորաբար նման ձեռնարկները շատ ծանր են տանում ազգային ու պահպանողական խմբերը, քանի որ, օրինակ, աբորտների ֆինանսավորումը, գեյերի, լեսբիների շահերի պաշտպանությունը նորմալ մարդկանց մոտ ոչ միանշանակ տպավորություն է թողնում։ Թե ինչի համար է «Սորոս» պապիկը միլիոնավոր դոլարներ ծախսում նմանատիպ ծրագրերի վրա, կարելի է ենթադրել։ Օրինակ վարկած կա, որ նա միջնորդ է մեծ պետությունների շահերն առաջ տանելու գործում։ Բերենք պարզագույն օրինակ։ Սորոսի հիմնադրամը լուրջ գումարներ է Հայաստանում տրամադրում այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են բանակում եղած խնդիրների լուսաբանմամբ ու հանրայնացմամբ։ Այդպիսի քայլերով թուլանում է հասարակության վստահությունը սեփական բանակի նկատմամբ, շատ դեպքերում միակողմանի մատուցվող ինֆորմացիայի պարագայում։ Ահա նկարում, դուք կարող եք տեսնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու Սորոսին նույն սեղանի շուրջ նստած: Կարծիք կա, որ այն, ինչ չեն կարող անել մեր թշնամի պետությունները իրենց իսկ ձեռքով, անում են միջնորդավորված՝ օրինակ սորոսի հիմնադրամների ու նրանց հպատակ հասարակական կազմակերպությունների միջոցով։ Բերենք այս տեսակետը որոշակիորեն հիմնավորող ընդամենը մեկ օրինակ. Տարբեր հաշվարկներով սորոսի կարողությունը գնահատվում է 8 միլիարդ դոլար, մինչդեռ Ջորջ Սորոսը իր «Բաց հասարակության հիմնադրամին» նվիրաբերել է 32 միլիարդ դոլար։ Թե որտեղից «բարի» պապիկին այդքան փողի ավելցուկ, կռահեք ինքներդ։
Թեման խիստ ծավալուն է և մեկ համարի շրջանակներում դրան անդրադառնալը՝ ոչ նպատակահարմար, հետևաբար մեր հաջորդ համարում կարող եք կարդալ հոդվածի շարունակությունը՝ մինչ այդ խորհելով վերոնշյալ ինֆորմացիայի մասին։
Վարդան ՍՐՏԱՇՅԱՆ