576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ

576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 9-15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 քարաթափման, 375 հրդեհի ահազանգ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 15 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք. տուժել 15 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

wp-apeth