Պատվաստանյութերի զանգվածային արտադրություն՝ չսպասելով փորձարկումների ավարտին

Պատվաստանյութերի զանգվածային արտադրություն՝ չսպասելով փորձարկումների ավարտին

Կորոնավիրուսի դեմ «Օքսֆորդյան AZD1222 պատվաստանյութը» ներկայումս անցնում է II փուլի կլինիկական փորձարկումները, և շուտով նախատեսվում է սկսել մասսայական արտադրություն՝ չսպասելով փորձարկման ավարտին: Արդեն կան պայմանավորվածություններ պատվաստանյութի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ:

ԱՄՆ-ն ևս հետ չի մնում: Մոտ ժամանակներում կսկսվեն Moderna պատվաստանյութի II և III փուլի կլինիկական փորձարկումները: Ամերիկան նույնպես նախատեսում է պատվաստանյութերի արտադրություն սկսել մինչ փորձարկամ ավարտը:

Պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդյան հետազոտողների կողմից Սառա Գիլբերտի ղեկավարությամբ, ապրիլի վերջին մտել է կլինիկական փորձարկումների փուլ: Առաջին փուլն հաջողությամբ ավարտվել է և փորձարկումները, որոնց ներգրավված են 10,000 կամավոր, շարունակվում են:

Համաճարակային պատրաստվածության միությունը (Coalition for Epidemic Preparedness Innovations) և Պատվաստանյութերի և իմունիզացիայի դաշինքը (Gavi the Vaccine Alliance) մասամբ հովանավորվում են Բիլ և Մելինդա Գեյթսերի կողմից: Վերջիններս 750 միլիոն դոլար են նվիրաբերել պատվաստանյութերի արտադրության համար: Բրիտանական AstraZeneca ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել 2 միլիարդ դեղաչափ թողարկելու հնարավորություն: Գումարը կօգտագործվի ոչ միայն արտադրության, այլև պատվաստանյութի տարածման ուղղությամբ:

AstraZeneca-ն նաև պայմանագիր է կնքել Հնդկաստանի Սերումի համալսարանի (SII) հետ՝ պատվաստանյութերի արտադրության համաշխարհային առաջատարի, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար ևս մեկ միլիարդ դոզա արտադրելու համար, նախկինում նրանց միջև արդեն ձեռք էր պայմանավորվածություն 1 միլիարդ դոզա արտադրելու հարցի շուրջ: Պայմանագրի համաձայն ՝ մինչև 2020-ի ավարտը պետք է առաքվի 400 միլիոն դեղաչափ: Դրանից 300 միլիոնը խոստացված են Միացյալ Նահանգներին, իսկ 100 միլիոնը կուղարկվի Բրիտանիա:

Այնուամենայնիվ, առայժմ հայտնի չէ, թե արդյոք պատվաստանյութը արդյունավետ կլինի SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ: ԱՄՆ-ում ևս կան տեղաշարժեր պատվաստանյութերի փորձարկման ուղղությամբ: Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուին երեքշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգները մինչև 2021 թվականն կկարողանա արտադրել պատվաստանյութերի հարյուր միլիոն չափաբաժին:

Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Moderna ընկերությունը կսկսի իր պատվաստանյութերի փորձարկումը 30.000 կամավորների օգնությամբ: Դա կլինիկական հետազոտությունների երրորդ փուլն է: Ֆաունին նաև ասել է, որ ԱՄՆ-ն կսկսի այս պատվաստանյութի զանգվածային արտադրությունը, նախքան այն հաստատվի FDA-ի կողմից:

  • Արդյունավետության մասին մենք կիմանանք մինչև նոյեմբեր-դեկտեմբեր, և այդ ժամանակ մենք հուսով ենք, որ արդեն կունենանք մոտ 100 միլիոն դեղաչափ, — ավելացրել է նա:

Նույնիսկ եթե աշխարհն ունենա պատվաստանյութ մինչ այս տարվա վերջ, կան մի շարք անհայտ գործոններ: Մասնավորապես, հետազոտողները դեռ չգիտեն՝ արդյո՞ք լիարժեք իմունային պատասխանը կորոնավիրուսին նույն կերպ է զարգանում բոլոր վարակվածների մոտ և նաև, թե որքան է տևում հակամարմինների դիմադրությունը:

Այսինքն, որոշ մարդկանց մոտ պատվաստանյութը չի կարող առաջացնել բավականաչափ բարձր մակարդակի հակամարմիններ, եթե նույնիսկ այն հայտնվի, մենք չգիտենք, թե որքան կտևի նման պաշտպանությունը:

wp-apeth