Ծառը կոտրվել է, ընկել ու վնասել սյան լարերը

Ծառը կոտրվել է, ընկել ու վնասել սյան լարերը

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 11-ին, ժամը 18։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով արտաքին լուսավորման սյան լարերը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը։

wp-apeth