Երկու մետր սոցիալական հեռավորությունը բավարար չէ՞
Գիտնականները նշում են, որ երկու մետր սոցիալական հեռավորությունը կարող է բավական չլինել և անհրաժեշտ լինի միմյանցից ավելի հեռու կանգնել ձմռան ընթացքում: Մասնավորապես չինացի գիտնականները նշում են, որ որոշակի եղանակային պայմաններ կորոնավիորւսին օդում ավելի հեռու տարածվելու հնարավորություն են տալիս: Բրիտանական dailymail պարբերականն է անդրադարձել թեմային:
Նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ SARS-Cov-2 կորոնավիրուսը կարող է խոնավ և ցուրտ տարածքներում տարածվել մինչ 6 մետր հեռավորության վրա: Սակայն, ներկա պահին սահմանված 1,4 մետր սոցիալական հեռավորությունը բավական է, անկախ վոերոնշյալ պայմաններից վարակի տարածումը կանխարգելելու համար:
Կալիֆորնիայի Սանտա Բարբարա համալսարանի գիտնականները ստեղծել են մաթեմատիկական մոդել կանխատեսելու վիրուսի տարածումը տարբեր եղանակային պայմաններում:
Երբ մարդը բացում է բերանը և սկսկում է խոսել յուրաքանչյուր եղանակային պայմաններում վիրուսը տարածվում է 4 մետր/վայրկյան արագությամբ:
Նրանք կարծում են, որ առանց սոցիալական հեռավորության սահմանման խիստ միջոցառումների, կորոնավիրուսի տարածումը ձմռան ամիսներին ավելի կարագանա:
- COVID-19- ի փոխանցման ուղին շնչառական կաթիլների միջոցով բաժանվում է կարճ հեռահարության կաթիլային կոնտակտների և աէրոզոլի հեռահար դիրքի,- նշել է գիտնականներից մեկն իր հետազոտության մեջ: — Մենք ցույց ենք տալիս, որ եղանակային պայմանների ազդեցությունը միապաղաղ չէ՝ ցածր ջերմաստիճանը և բարձր խոնավությունը արագացնում են կաթիլների տարածումը հաղորդակցության միջոցով, մինչդեռ բարձր ջերմաստիճանը և ցածր խոնավությունը նպաստում են աերոզոլային մասնիկների կուտակմանը և ձևավորմանը և մասնիկի տրամագիծը՝ 2,5 դիամետր է:
Հիվանդությունների վերահսկման և կանխագելման կենտրոնից նշում են որ 2 մետր սոցիալական հեռավորությունը որոշ եղանակային պայամաններում կարող է բավարար չլինել, քանի որ հիվանդությունը տարածող կաթիլները ցուրտ և խոնավ պայմաններում կարող են տարածվել մինչև 6 մետր հեռավորության վրա: Բայց նրանք նաև մի շարք սահմանափակումների մասին են նշել հոդվածում, որը նախնական տպագրվել էր medRxiv- ում և դեռևս չէր վերանայվել:
Նրանք ասում են, որ հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա ավելի կոնկրետ եզրահանգումներ անելու համար, որովհետև եղանակային պայմանները միշտ չէ որ վիրուսի վրա նույն ազդեցությունը կարող են ունենալ:
Գիտնականները նաև ուշադրություն են դարձրել օդափոխման համակարգերի վրա, որոնք կարող են նպաստել վարակի տարածմանը: Այս ամենի մասին զգուշացնում են այն ժամանակ, երբ Բրիտանիան մոտ է կարանտինից դուրս գալուն: Խանութները շուտով նույնպես կբացվեն և խանութներում չեն լինի նստարաններ:
Գիտնականները զգուշացնում են, որ ամառը նաև նոր վտանգներ կարող է ի հայտ բերել հանրային առողջության համար, նրանք զեկույցում ներկայացրել են, որ ամառվա շոգ և չոր եղանակի պատճառով, կաթիլները որոնք հանդիսանում են վարակի տարածման հիմնական աղբյուրը կարող են գոլորշիանալ: Այս երևույթի շնորհիվ ձևավորվում են աերոզոլային մասնիկներ, որոնք ավելի թեթև են, կարող են ավելի հեռու թռչել և վարակը տարածել: Սրանք չափում են ընդամենը 2,5 միկրոմետր և այնքան փոքր են, որ կարող են խորը ներթափանցել շնչառական համակարգի մեջ: