Ինչպես է մետրոյում գտնվող ուղևորը խոսելիս վարակում մեկ այլ ուղևորի

Ինչպես է մետրոյում գտնվող ուղևորը խոսելիս վարակում մեկ այլ ուղևորի

Մոդելավորման շնորհիվ ցույց է տրվում, թե ինչպես կորոնավիրուսով վարակված մարդը զրուցելու ընթացքում կարող է փակ միջավայրում, մետրոյում կամ փոքր հիմնարկներում վարակել մյուս մարդուն: Մետրոյում գտնվող ուղևորի մոդելը, որ ստեղծվել է MSC ծրագրավորողների կողմից, ցույց է տալիս, թե ինչպես COVID-19-ով վարակված ուղևորը կարող է վարակել նույն մետրոյում գտնվող ուղևորներին: Հետազոտողները հավաստիացնում են, որ կարող է տեղի ունենալ նույնիսկ այն պարագայում, երբ չի հազում կամ փռշտում: Dailymail պարբերականի անդրադարձը:

Նոր մոդելը ցույց է տալիս, թե ինչպես է փակ տարածքում տարածվում կորոնավիրուսային կաթիլները, սա այն պարագայում երբ բրիտանացիները ուզում են վերադառնալ դպրոց, աշխատանքի և պարզապես նորմալ կյանքի:

Բժիշկ Ջուլիան Թանգը Լեյխսթերի համալսարանից BBC-ին տրված հարցազրույցում ասել է, որ խոսելիս այդ կաթիլները այդքան հեռու չեն տարածվում որքան փռշտալիս և հազալիս, բայց հետազոտողները կրկին հավաստիացնում են, որ զրուցելիս նույնպես վիրուսը կարող է փոխանցվել և դա շատ վտանգավոր կարող է լինել:

  • Կաթիլները կարող են արագ տարածվել և վնասել ձեր ընկերոջը, որը գտնվում է ձեր դիմաց, կամ մարդկանց որոնց հետ պարզապես զրուցում եք: Երբ զրուցում եք ձեր ընկերոջ հետ դուք նրան չեք դիպչում, կամ ձեր բերանից թուք չի արձակվում նրա վրա, շփման ժամանակ դուք խոսում և շնչում եք: Կորոնավիրուսի պարագայում, վիրուսը կարող է տարածվել նաև մակերեսների շնորհիվ, սա հատկապես մեծ խնդիր է դառնում Լոնդոնի մետրոյի ուղևորների համար՝ քանի որ կորնավիրուսային կաթիլները հայտնվում են ոչ միայն մարդկանց վրա, այլ նաև մակերեսների, օրինակ՝ նստարանների, կոճակների և բռնակների,-ասել է նա:

MSC ծրագրավորողները, որոնք ստեղծել են Մետրոյի մոդելը, ասում են որ դիմակ կրելը անհրաժեշտ է վտանգավոր վիրուսի տարածումը կանխարգելելու համար:

Նրանք հայտնաբերել են, որ մեկ րոպեում մարդու բերանից և քթից կարող է արձակվել կորոնավիորւսային շատ կաթիլներ և դրանք անմիջապես հայտնվում են դիմացի նստած ու մոտակայքում գտնվող մարդկանց վրա:

Սա կարող է մեղմացվել դիմակ կրելով, որը կարող է կանխարգելել կաթիլների տարածումը երբ մարդիկ խոսում, հազում կամ փռշտում են, նշում են հետազոտողները:

Բաց Համալսարանի տվյալներով, այն փաստը որ վիրուսը կարող է տարածվել և օրեր շարունակ մնալ մակերևույթների վրա, հիմնական անհանգստությունն է պատճառում:

Օրինակ ասվում է, եթե հիմնարկում լվանում եք սպասքը և վիրուսով վարակված մարդը օգտագործել է այդ սպասքը, կարող է վարակի տարածման աղբյուր հանդիսանալ:

Վերջերս կանադացի հետազոտողների կողմից արված հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ սովորական շորի կտորից դիմակն էլ կարող է կանխարգելել վարակիչ մասնիկների 99 տոկոսի տարածումը, ապացուցելով որ հասարակական վայրերում անհրաժշետ է դիմակ կրել:

Հետազոտողները ասում են, որ ձեռքերը հաճախակի լվանալը, դեմքին չդիպչելը և հեռավորություն պահելը համարվում են նորմալ կյանքին  վերադարձ կատարելու հիմնական բաղադրիչները:

Բազմաթիվ դպրոցներ, հիմնարկություններ, խանութներ պահանջում են դիմակ կրել, ձեռքերը լվանալ և հեռավորություն պահել և այս վայրերում հաճախ մաքրման ինտենսիվ աշխատանքներ են կատարվում:

Մինչ հեռավորություն պահպանելը չվարակվելու գլխավոր երաշխիքն է, հետազոտողները հավաստիացնում են, որ վարակված մարդու հետ պետք է շատ քիչ ժամանակ հատկացնել վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

ԱՀԿ-ն զգուշացնում է, եթե չեք կարող ձեր գործընկերներից 2 մետր հեռավորություն պահպանել, ապա տվյալ փակ տարածքում պետք է սահմանափակեք ձեր ընկերների հետ շփման տևողությունը հասցնելով 15 րոպեի:

Օրեգոնի համալսարանի հետազոտողները նշում են, որ սրճարաններում և ռեստորաններում օդափոխման համակարգերը կարող են նպաստել վիրուսի տարածմանը:

Հետազոտողները նշում են, եթե անկյունային հատվածում գտնվող սեղանի մոտ նստած ինչ-որ մեկը հազում է, այն կարող պատուհանից տարածվել մինչ 2 մետր հեռավորության վրա, քանի որ վիրուսի կաթիլները արագ են տարածվում:

Փոքր կաթիլները կարող են տարածվել օդափոխման համակարգերի միջոցով, հատկապես դպրոցներում և հիմնարկներում:

Հետազոտողները նշում են, որ ապացուցված չէ, որ վիրուսը կարող է այդ կերպ փոխանցվել կամ որևէ մեկին վարակել, պարզապես կաթիլները արագորեն կտարածվեն տվյալ փակ տարածքներում և ավելի հեռու կընկնեն:

wp-apeth