Գնդակներ ու ուսուցողական վիդեոձեռնարկներ՝ ֆուտբոլիստներին
ՀՖՖ Շիրակի մարզի ներկայացուցչությունը մարզի սահմանակից համայնքներում գնդակներ ու ուսուցողական վիդեոձեռնարկներ է նվիրել սկսնակ ու պատանի ֆուտբոլիստներին: Արդյունքում, Շիրակի մարզի սահմանամերձ 8 համայնքի 50 պատանի ֆուտբոլիստ տանը մարզվելու հնարավորություն են ստացել:
Տեսանյութը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է գյումրեցի մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը: