Հայաստանը կխաղա Քուվեյթի հետ
Հայաստանի և Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: