Բարձրագույն խումբ. «Շիրակն» երրորդ տեղում է. 22-րդ տուրի ամփոփումը

Բարձրագույն խումբ. «Շիրակն» երրորդ տեղում է. 22-րդ տուրի ամփոփումը

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» ու ավելի ամրապնդեց դիրքն առաջին հորիզոնականում: Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ակտիվում ունի 44 միավոր, մինչդեռ «Արարատը», վաստակած 32 միավորով, վեցերորդն է մրցաշարային աղյուսակում: Յոթ միավոր պակաս ունի երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը», որը հաշվետու տուրում Վանաձորում կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել «Լոռիի» դարպասը: Վանաձորցիներն Արմեն Սանամյանի գլխավորությամբ կրեցին առաջին պարտությունն ու վաստակած 35 միավորով 4-5-րդ տեղերը կիսում են «Նոայի» հետ, որն իր հերթին 7-րդ պարտությունը կրեց առաջնությունում՝ Գյումրիում երկու գնդակ ընդունելով տեղի «Շիրակից»: Ինչ վերաբերում է շիրակցիներին, ապա Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն այս պահին երրորդն է՝ վաստակած 36 միավորով:

Մրցաշարային Աղյուսակ / եզրափակիչ խումբ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ 22 13 5 4 40 19 44
2 ԱԼԱՇԿԵՐՏ 22 11 4 7 38 24 37
3 ՇԻՐԱԿ 22 10 6 6 31 20 36
4 ԼՈՌԻ 22 9 8 5 30 24 35
5 ՆՈԱ 22 10 5 7 28 23 35
6 ԱՐԱՐԱՏ 22 9 5 8 28 26 32

Հաշվետու տուրում կրկին աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու, «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն՝ խփելով իր 17-րդ գոլը:

Լավագույն ռմբարկուները
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Մորի Կոնե (Շիրակ) 17
02
Ջոնել Դեսիրե (Լոռի ՖԱ) 10
03
Գուստավո Մարմենտինի Դոս Սանթոս (Ալաշկերտ) 9
04
Մաքսիմ Մայրովիչ (Նոա) 9
05
Դենիս Մահմուդով (Փյունիկ) 9
06
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 8
07
Ալեքսանդար Գլիշիչ (Ալաշկերտ) 7
08
Ռամազան Իսաև (Արարատ) 6
09
Դենիս Դեդեչկո (Արարատ) 6
10
Եվգենի Կոբզար (ՈՒրարտու) 6

Հաջորդ՝ 23-րդ տուրում «Շիրակը» սկզբունքային խաղում մրցակցի դաշտում կմրցի «Ալաշկերտի» հետ: Հաշվետու մրցավեճից հետո Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կմրցեն «Արարատն» ու «Լոռին»: Նշված խաղերը կկայանան խաղային երկրորդ օրը, իսկ տուրը կբացեն «Նոան» ու «Արարատ-Արմենիան»:

23 տուր
Ալաշկերտ Շիրակ Երևան «Նաիրի» 16/06/2020 17:30
Արարատ Լոռի ՖԱ Երևան Ավան 16/06/2020 19:45
Նոա Ար.-Արմ. Երևան «Նաիրի» 15/06/2020 17:30

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 22-րդ տուրում անցումային խմբի շրջանակներում «Գանձասար-Կապանը» մրցեց Երևանի «Փյունիկի» հետ և հաղթեց 1:0 հաշվով՝ շնորհիվ Աբդուլ Քարիմ Նիկիեմայի խփած գոլի: Կապանյան թիմին հաջողվեց կրճատել միավորների տարբերությունը «Փյունիկից»՝ հասցնելով այն երկու միավորի: Աղյուսակը գլխավորում է «Ուրարտուն»՝ վաստակած 29 միավորով:

Մրցաշարային Աղյուսակ / անցումային խումբ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՈՒՐԱՐՏՈՒ 20 8 5 7 25 25 29
2 ՓՅՈՒՆԻԿ 20 7 2 11 36 39 23
3 ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ 20 5 6 9 21 26 21
wp-apeth