Ֆուտզալ. Հայաստանի հավաքականի դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի հաղթող
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Եզրափակչում Լուանի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը», մրցում էր Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը հաղթեց 5:3 հաշվով՝ շնորհիվ հենց Լուանի կողմից հետ մղված հարվածի: Լուան Մյուլլերը ճանաչվել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023 մրցաշարի լավագույն խաղացող: