Գյումրիում մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

Գյումրիում մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները

Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու պետի տեղակալ Դավիթ Բաղումյանն օրերս այցելել են Գյումրի: Ի դեպ, Նարինե Շահբազյանը լինելու է Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը:

Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։

Միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Նարինե Շահբազյանը Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի սպորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցեր է կատարել խաղերի ծրագրում ընդգրկված մարզակառույցներ՝ Գյումրու քաղաքային մարզադաշտ, «Սև ամրոց» համալիր, Գյումրու ֆուտբոլի ակադեմիա, թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճ, Գյումրի համայնքի համալիր մարզադպրոց, սամբո-ձյուդոյի մարզադպրոց, Արթիկ համայնքի խաղերի մարզադպրոց և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Արթիկի պետական քոլեջ։

Տեղերում ուսումնասիրվել է մարզական հաստատությունների վիճակը, անհրաժեշտ պայմանների առկայությունը, հստակեցվել են հետագա անելիքները։

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

wp-apeth