Նարեկ Մկրտչյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Նարեկ Մկրտչյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (73 կգփոքր բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունումՄկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով, հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից:

Հայ ծանրորդը երկամարտի 281 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում ևս նա 5-րդ տեղն է գրավել՝ 123 կգ արդյունքով:

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող էր ճանաչվել 67 կգ քաշային ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ)՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը գլխավերևում պահել էր 128 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել էր փոքր բրոնզե մեդալի` 147 կգ արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Ժորա Գրիգորյանը և երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Կանանց հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

wp-apeth