Սուսերամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները կմեկնեն Բուլղարիա
Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները, հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվական բաժնից:
Նշվում է, որ մարզումներում ընդգրկված 22 տղաներ և աղջիկներ կպարապեն մինչև մարտի 29-ը: Այնուհետև նրանք աշխատանքները մի քանի օր կշարունակեն մայրաքաղաքում և ապրիլի 3-ին կմեկնեն Բուլղարիա: Պլովդիվ քաղաքում մեր պատվիրակները կմասնակցեն իրենց տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը:
Ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը մրցումներում հանդես գալու հնարավորություն կընձեռի Արսեն Դադայանին, Գագիկ Մորիկյանին, Վրույր Հովհաննիսյանին և Ռեգինե Սիմոնյանին:
Խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը մարտուղյակ կհանի Գրիգոր Մնացականյանին, Ալիկ Նավասարդյանին, Գագիկ Դավթյանին, Սերգեյ Մկրտչյանին և Անահիտ Նավասարդյանին:
Առաջնությունը կավարտվի ապրիլի 10-ին: