Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց
Մարտի 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը: Մարզմանը մասնակցեցին այսօր հավաքին միացած Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը, Խորեն Բայրամյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Մարզումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն Էդուարդ Սպերցյանին հանձնել է Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Մարզման ավարտին մեդիայի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հարցեր տալ մի քանի ֆուտբոլիստների, իսկ երկրպագուները ֆուտբոլիստներից ստացան ստորագրված գնդակներ:
Երեկ երեկոյան հավաքականին է միացել Լուկաս Սելարայանը, իսկ այսօր՝ մարտի 21-ին, հավաքականի շարքերը կհամալրի Էդգար Բաբայանը: