Հայտնի է Հայաստանի ծանրամատի ընտրանու կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Հայտնի է Հայաստանի ծանրամատի ընտրանու կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության թիմերի ընդլայնված կազմերը: «Արմենպրեսի» հաղորդմամբ` Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերում կլինեն 30 մարզիկներ:

Տղամարդիկ. 61 կգ՝ Գառնիկ Չոլակյան, 67 կգ՝ Գոռ Սահակյան, 73 կգ՝ Արմեն Գրիգորյան, 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (Հակոբ Մկրտչյան պահեստային) 102 կգ՝ Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան 109 կգ՝ Յաշա Մինասյան, Պետրոս Պետրոսյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան:

Կանայք. 55 կգ՝ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան, 59 կգ՝ Մերի Միսակյան, 64 կգ՝ Անուշ Արշակյան, 71 կգ՝ Ալինա Սուքիասյան, 76 կգ՝ Տաթեւ Հակոբյան, Միլենա Խաչատրյան, (Աննա Ամրոյան պահեստային) 81 կգ՝ Լիանա Գյուրջյան, Էմմա Պողոսյան, 87 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան (Մերի Թումասյան պահեստային) +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամաշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնության կմասնակցեն 43 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում Ադրբեջանը:

wp-apeth