«Շիրակը» արտագնա խաղում հաղթեց ու շրջանցեց «Արարատին» աղյուսակում

«Շիրակը» արտագնա խաղում հաղթեց ու շրջանցեց «Արարատին» աղյուսակում

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 22-րդ տուրում Գյումրու «Շիրակը» Չարենցավանում 2:1 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատին»: Հյուրերի կազմում մեկական անգամ աչքի ընկան Կոնե Աբդուլ Սամիրն ու Ալասան Դումբիան, տանտերերից միակ գոլը խփեց Ռազմիկ Հակոբյանը: Հաղթանակից հետո «Շիրակը» շրջանցեց «Արարատին» մրցաշարային աղյուսակում եւ այժմ 6-րդ տեղում է վաստակած 24 միավորով:

wp-apeth