Ծանրորդները հավաք կանցկացնեն Երևանում

Ծանրորդները հավաք կանցկացնեն Երևանում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը մարտի 23-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երևանյան ուսումնամարզական հավաքին կմասնակցի 14 մարզիկ, որոնք ներկա են եղել նաև Աբովյանում կայացած հավաքին: Առաջիկա մրցումներին նախապատրաստվում են նաև մեր երկրի կանանց և երիտասարդական թիմերի ծանրորդները: Այս տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Ալբանիայում մայիսի 28-ից:

wp-apeth