Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 22 ֆուտբոլիստների։

Դարպասապահներ

  • Սերգեյ Միքայելյան — «Փյունիկ»
  • Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
  • Լյովա Կարապետյան – «Շիրակ»

Պաշտպաններ

  • Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
  • Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ
  • Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
  • Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
  • Արման Ղազարյան — «Ուրարտու»
  • Երջանիկ Ղուբասարյան — «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
  • Անտոնի Կազարյան — «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
  • Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

  • Արամ Խամոյան – ԲԿՄԱ
  • Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
  • Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
  • Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
  • Կարեն Նալբանդյան — «Նորավանք»
  • Դարոն Իսկենդերյան — «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)

Հարձակվողներ

  • Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
  • Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
  • Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
  • Գևորգ Տարախչյան — «Նոա»
  • Արմեն Հովհաննիսյան — «Զիմբրու» (Մոլդովա)

Հրավիրված ֆուտբոլիստներից հավաքին չի միացել միայն Երջանիկ Ղուբասարյանը, ով Երևան կժամանի վաղը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը  նախապատրաստվում է ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա մարտի 29-ին սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։

wp-apeth