Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց արզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով:

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո — «Փյունիկ»
  • Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
  • Հենրի Ավագյան — «Նորավանք»

Պաշտպաններ

  • Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
  • Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
  • Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»
  • Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
  • Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»
  • Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

  • Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
  • Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
  • Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
  • Սոլոմոն Ուդո — «Արարատ-Արմենիա»
  • Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
  • Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
  • Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
  • Էրիկ Վարդանյան — «Ուրարտու»
  • Գևորգ Ղազարյան — «Փյունիկ»

Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին՝ կեսօրից հետո: Վաղը՝ մարտի 22-ին, Երևան կժամանեն Հայաստան Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։

Հավաքականում ունենք նաև բացականեր։ Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։

wp-apeth