Լիոնել Մեսսին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Լիոնել Մեսսին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

«Պարի Սեն Ժերմենի» ու Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին անցնող տարվա արդյունքներով արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, երրորդ հորիզոնականը բաժին է հասել Լոնդոնի «Չելսիի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին:

Մեսսին դարձել էր «Ոսկե գնդակի» դափնեկիր նաեւ 2019 թվականին, անցած տարի մրցանակը ոչ մեկին չի շնորհվել համավարակի պատճառով: Հիշեցնենք, որ 2021 թվականին Մեսսին առաջին անգամ գավաթ նվաճեց Արգենտինայի հավաքականի կազմում՝ դառնալով Կոպա Ամերիկայի հաղթող: Լեւանդովսկին իր հերթին դարձավ Գերմանիայի չեմպիոն եւ խփեց 41 գոլ Բունդեսլիգայում՝ գերազանցելով Գերդ Մյուլլերի ռեկորդը: Ժորժինյոն Իտալիայի հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ «Չելսիի» կազմում դարձավ Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող:

wp-apeth