Սարգիս Սարգսյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված շախմատի հաշմանդամների աշխարհի օնլայն առաջնությունում։ 45+10 ժամակարգով խաղացված 9 մրցախաղերից հետո Սարգիս Սարգսյանը, վաստակելով 8,5 միավոր, հռչակվել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։ Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 4-14-ը և ունեցել է 249 մասնակից՝ աշխարհի տարբեր անկյուններից։