Հայ սամբիստները մեդալ չեն նվաճել
Տաշքենդում ավարտվեց սամբոյի աշխարհի հերթական առաջնությունը: Մեդալների համար պայքարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները, որոնք մեդալ չնվաճեցին:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվեց նոյեմբերի 12-ից 14-ը: Մրցագորգ դուրս եկան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:
Հայաստանի ընտրանին կներկայացել էր 11 մարզիկով.
Կանայք
- Մելինե Մամիկոնյան-50կգ
- Վարսիկ Գրիգորյան-54 կգ
Տղամարդիկ /մարզական սամբո/
- Գրիգոր Մխիթարյան-58կգ
- Մաքսիմ Մանուկյան-64կգ
- Անդրանիկ Նաղդալյան-71 կգ
- Արթուր Հակոբյան-79 կգ
- Արսեն Ղազարյան-88կգ
Տղամարդիկ /մարտական սամբո/
- Արմեն Մնացականյան-58կգ
- Համլետ Սուքիասյան-64կգ
- Մհեր Մերջանյան-71կգ
- Կարեն Ավետիսյան-98կգ
Աշխարհի չեմպիոնները մեդալից ու հավաստագրից բացի ստացել են դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000: