Հայտնի են ուժային եռամարտի մրցումների հաղթողները

Հայտնի են ուժային եռամարտի մրցումների հաղթողները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները:

Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով:

Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝

48 կգ – Արփինե Մնացականյան (ՖԻՄԱ),

56 կգ – Մալվինա Էվինյան (ԵՊՀ),

67,5 կգ – Լիլիթ Մելիքջանյան (Եվրոպական համալսարան),

+67,5 կգ – Աննա Մկրտչյան (ՖԻՄԱ):

Տղաների պայքարում էլ առաջին հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ ուսանողները՝

  • 52 կգ – Վահագն Հարությունյան (Հայաստանի ազգային ագրարային համալսաան)
  • 60 կգ – Գոռ Թաթոյան (ՀՊՏՀ),
  • 67,5 կգ – Վահրամ Պողոսյան (ԵՊՀ),
  • 75 կգ – Գևորգ Խուդավերդյան (ԲՊՀ),
  • 82,5 կգ – Արտյոմ Սոլոյան (ՎՊՀ),
  • +82,5 կգ – Գրիգոր Հարությունյան (Եվրոպական համալսարան):

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված ուսանողները և ուսանողուհիները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և մեդալներով:

Թիմային հաշվարկով 1-ից 9-րդ տեղերն են գրավել հետևյալ բուհերը՝

  1. Երևանի պետական համալսարան – 210 միավոր,
  2. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ – 144 միավոր,
  3. Եվրոպական համալսարան – 137 միավոր,
  4. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան – 98 միավոր,
  5. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան – 97 միավոր,
  6. Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 87 միավոր,
  7. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 45 միավոր,
  8. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարան – 33 միավոր,
  9. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան – 30 միավոր:

wp-apeth