Հայաստանի հավաքականը վերադարձել է հաղթանակով

Հայաստանի հավաքականը վերադարձել է հաղթանակով

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է «Աշխարհի մեծ գավաթ» փաուերլիֆթինգի միջազգային առաջնությունը, որին մասնակցել են աշխարհի 6 երկրների ավելի քան 150 մարզիկներ։

Մրցաշարին 17 մարզիկներով մասնակցել է նաև Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը, որը զբաղեցրել է թիմային պատվավոր առաջին հորիզոնականը և հայրենիք է վերադարձել աշխարհի գավաթով: Ըստ տարիքային խմբերի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն են.

Մեծահասակներ

1. Մակար Թամրազյան, Գյումրի, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ), աշխարհի ռեկորդ (220 ձգում),
2. Դավիթ Պետրոսյան, Գյումրի, 75 կգ քաշային կարգ, առաջին տեղ` երկու վարժություններում (պառկած սեղմում, ձգում),
3. Արտյոմ Սոլոյան, Տաշիր, 82.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում), բացարձակ հաղթող,
4. Արա Խաչատրյան, Գյումրի, 82.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ),
5. Էդգար Հովհաննիսյան, Գյումրի, 90 կգ քաշային կարգ, առաջին տեղ (երկամարտ),
6. Գևորգ Ալեքսանյան, Գյումրի, 100 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ),
7. Արտավազդ Առաքելյան, Երևան, 125 կգ քաշային կարգ, առաջին տեղ (ձգում),
8. Գագիկ Սարոյան, Սպիտակ, 125 կգ քաշային կարգ, առաջին տեղ (բիցեպս):

Երիտասարդներ

1. Վահրամ Պողոսյան, Տաշիր, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ),
2. Հարութ Տոնոյան, Վանաձոր, 75 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ):

Պատանիներ

1. Վահան Բաղդասարյան, Լուցկ, 48 կգ քաշային կարգ, առաջին տեղ (ձգում),
2. Լևիկ Հակոբյան, Սպիտակ, 52 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում),
3. Արմեն Նիկողոսյան, Սպիտակ, 56 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում),
4. Հրաչյա Աբգարյան, Էջմիածին, 60 կգ քաշային կարգ, առաջին տեղ (երկամարտ), Եվրոպայի ռեկորդ (165 կգ ձգում),
5. Նարեկ Թամրազյան, Դիլիջան, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (ձգում):

Պարալիմպիկ

1. Գևորգ  Աֆրիկյան, Գավառ, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում, բիցեպս), Եվրոպայի ռեկորդ (95 կգ պառկած սեղմում), աշխարհի ռեկորդ (47.5 կգ բիցեպս):

wp-apeth