«Հայասան» հերթական հաղթանակը տարավ

«Հայասան» հերթական հաղթանակը տարավ

Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրում Գյումրու «Հայասան» մրցակցի դաշտում 12 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Գործող չեմպիոնի կազմում հետ-տրիկ ձեւակերպեցին թիմի ավագ Աննա Դալլաքյանը, Ֆաուստինա Կյերեմեն ու Սիլվա Նելսոնը, մեկական գոլ խփեցին Սաթենիկ Հովհաննիսյանը, Մարիա Նեստինան ու Կարինե Եղյանը: Անցկացրած չորս խաղից հետո «Հայասան» ունի հարյուր տոկոսանոց արդյունք և 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Խաղի գոլերն՝ այստեղ:

wp-apeth