Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. կայացել են հրաձգության մրցումները

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. կայացել են հրաձգության մրցումները

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 ԲՈՒՀ-երի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ:

Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝ դարձյալ ԵՊՀ-ից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Արուս Ավագյանը:

Տղաների պայքարում հաղթող է դարձել Համլետ Բադալյանը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, երկրորդ տեղը գրավել է Նարեկ Ադամյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, իսկ լավագույն երրորդ արդյունքը ցույց է տվել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանող Հովհանես Մարգարյանը:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված ուսանողները և ուսանողուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ ԲՈՒՀ-երը՝ հավաստագրերով և գավաթներով:

wp-apeth