Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականիանդամ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Մ23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ: Սերբիայում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Թևանյանը մրցեց Նիկոլայ Գրահմեսի հետ և 5-4 հաշվով հաղթեց նրան: Եզրափակիչում, որը կկայանա նոյեմբերի 6-ին, Թևանյանը կմրցի Ղրղստանը ներկայացնողԷրնազար Ակմատալիևի հետ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ Հրաչյա Մարգարյանը եւ 79 կգ քաշային ԱրմանԱվագյանը կշարունակեն գոտեմարտերը բրոնզե մեդալի համար։