Դավիթ Չալոյանը դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Չալոյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: 12 տարի անց Հայաստանը նորից մասնակից ունի աշխարհի առաջնության եզրափակիչում: Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։