Բաչկովն իմացավ իր առաջին մրցակցին

Բաչկովն իմացավ իր առաջին մրցակցին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էլ (63.5 կգ) իմացել է իր առաջին մրցակցին. Բաչկովն աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում կմենամարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովի հետ: Հասանովը 1/32 եզրափակչում, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:

Հովհաննես Բաչկով-Մալիկ Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին: Հիշեցնենք՝ այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում. երեկոյան մրցահերթում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/32 եզրափակչում ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ:

wp-apeth