Հայաստանի հավաքականն Իսլանդիայում է
Հայաստանի ընտրանին Իսլանդիայի մայրաքաղաքում է, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից: Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։
Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթրերոդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։