Նազարյանը հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ տնային հանդիպումներին:
Դարպասապահներ
- Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
- Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
- Լյովա Կարապետյան — «Շիրակ»
Պաշտպաններ
- Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)
- Երջանիկ Ղուբասարյան — «Լյունեբուրգ» (Գերմանիա)
- Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
- Վոլոդյա Սամսոնյան — ԲԿՄԱ
- Արտյոմ Գյուրջյան — «Ալաշկերտ»
- Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ
- Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
- Պետրոս Մանուկյան — ԲԿՄԱ
- Արսեն Գալստյան — ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
- Գևորգ Տարախչյան — «Սևան»
- Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
- Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ
- Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
- Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
- Միքայել Միրզոյան — ԲԿՄԱ
- Արամ Խամոյան — ԲԿՄԱ
- Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
- Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
- Նարեկ Ալավերդյան — ԲԿՄԱ
Հարձակվողներ
- Արմեն Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
- Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
- Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 1-ից մարզումներ կանցկացնի, իսկ հոկտեմբերի 4-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբում Երևանում կմրցի Սերբիայի հասակակիցների հետ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականին: